A320 օդանավն առևանգած տղամարդու նախկին կնոջը տանում են Լառնակայի օդանավակայան
Աշխարհ
Կիպրոսի քաղաքացի հանդիսացող կնոջը, որի հետ եգիպտական A320 օդանավն առևանգած տղամարդը հարաբերություններ էր ունեցել, տանում են Լառնակա քաղաքի օդանավակայան, որտեղ գտնվում է առևանգած օդանավը, հայտնում են հունական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ տղամարդը հանդիպում է պահանջել իր նախկին կնոջ հետ, որը Կիպրոսի քաղաքացի է:
Ոստիկանությունն արդեն գտել է կնոջը, որի անունը Մարինա Պարասխու է, նրան տանում են օդանավակայան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առևանգողը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ: Նա խնդրել էր նամակ փոխանցել Կիպրոսում ապրող մի կնոջ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը