Հրդեհ՝ Թուրքիայի փախստականների ճամբարում. երեք երեխա է զոհվել
Աշխարհ
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մարդին նահանգում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում հրդեհի հետևանքով երեք երեխա է զոհվել, ևս վեց մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Milliyet» թերթը:
Հրդեհը բռնկվել է նախորդ գիշերը, անհայտ պատճառով: Ըստ թերթի՝ դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը:
Ճամբարում, որը նախատեսված է 22 հազար մարդու համար, հարևան Սիրիայից այժմ կա մոտ 10 հազար փախստական:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը