Սաակաշվիլին փորձել է ուկրաիներեն խոսել (տեսանյութ)
Աշխարհ
Համացանցի օգտատերերը փորձում են վերծանել Օդեսայի մարզպետ Միխեիլ Սաակաշվիլի մեկնաբանությունը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի և մարզի դատախազի պաշտոնից Դավիթ Սակվարելիձեի հեռացման վերաբերյալ։ Այս մասին հյատնում է РЕН ТВ-ն:
Վրաստանի նախկին նախագահը, որին հաճախ մեղադրում են ուկրաիներենի չիմացության մեջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշել է այդ լեզվով խոսել: Ինչ-որ պահի նրա մոտ խնդիրներ են ի հայտ եկել՝ կապված ուկրաիներենի հետ։ Նա փորձել է բառ արտաբերել, սակայն մի քանի վայրկյան լսվել են անհոդաբաշխ հնչյուններ։
Մարտի սկզբին Սաակաշվիլիի մոտ խնդիրներ էին առաջացել «միջգերատեսչական հանձնաժողով» բառակապակցությունն արտասանելիս:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին