Ռուսաստանում կործանվել է Սու-25 մարտական ինքնաթիռ (լուսանկար, տեսանյութ)
Աշխարհ
Պրիմորյեի Չեռնիգովկա գյուղի շրջանում ընկել է Սու-25 մարտական ինքնաթիռը: Այս մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է ուժային կառույցների աղբյուրը։
«Ինքնաթիռն ուսումնամարզական թռիչք է իրականացրել։ Օդաչուն խցիկում միայնակ է եղել և կարողացել է ինքնանետվել։ Ինքնաթիռն ընկել է գյուղի մոտ, զոհեր չկան, դեպքի վայրը շրջափակված է»,- նշել է աղբյուրը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը։ Գերատեսչությունում նշել են, որ օդաչուի կյանքին ոչինչ չի սպառնում։
Գետնին հարվածելուց հետո ինքնաթիռն այրվել է։ Իրավապահ մարմինները նշում են, որ վթարի պատճառների մասին դեռ վաղ է եզրակացություններ անել։
Չեռնիգովկայի գյուղապետ Վլադիմիր Վովկան հայտնել է, որ ցամաքում ևս զոհեր չկան։ Ինքնաթիռն ընկել է բնակելի տներից հեռու։ Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ-ի և ԱԻՆ-ի աշխատակիցները։



















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին