Պետդեպը Թուրքիան լքելու կոչով է դիմել ԱՄՆ-ի դիվանագետների ընտանիքներին
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպը նախազգուշացում է հրապարակել, որում խորհուրդ է տալիս ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքներին, ովքեր աշխատում են Ադանայի հյուպատոսությունում, ինչպես նաև Իզմիր և Մուղլա նահանգներում, հեռանալ այդ տարածքներից՝ ահաբեկչական խմբավորումներից բխող բարձր սպառնալիքի պատճառով: Բացի այդ, կազմակերպությունը սահմանափակել է դեպի Թուրքիա գործուղումները: Երկիր թույլատրվում է մեկնել միայն դիվանագիտական առաքելության համար վճռորոշ հարցերով:
Գերատեսչությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից զբոսաշրջիկները թիրախ են հանդիսանում ահաբեկչական կազմակերպությունների համար, իսկ ամերիկացի քաղաքացիները պետք է զգոն լինեն:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն թաղամասերից, որոնք մոտ են Սիրիայի սահմանին»,- նշել է Պետդեպը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը