Ահաբեկչությունը Սիրիայում և Իրաքում աջակցվում է Թուրքիայի կողմից. Բաշար Ասադ
Աշխարհ
Ահաբեկչությունը Սիրիայում և Իրաքում աջակցվում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և մի շարք եվրոպական երկրների կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի: Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Ահաբեկչություն՝ դա է իրական խնդիրը: Մենք պետք է միջազգային մակարդակով պայքարենք դրա դեմ, քանի որ ահաբեկչությունը ոչ միայն Սիրիային է վերաբերվում: Ահաբեկչությունը գոյություն ունի Իրաքում: Ուղղակիորեն այն աջակցվում է Թուրքիայի կողմից: Անմիջականորեն այն աջակցվում է Սաուդյան Արաբիայի իշխող թագավորական ընտանիքի, ինչպես նաև արևմտյան պետությունների մի մասի, հատկապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից», - ասել է Ասադը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է այլ պետություններին, նրանք հետևում են: Նրանց կողմից այս հարցի վերաբերյալ որևէ լուրջ աշխատանք չի իրականացվում», - ընդգծել է ՍԱՀ-ի նախագահը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը