Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն անհնարին է կարգավորել առանց ԱՄՆ-ի
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առանց ԱՄՆ-ի Ուկրաինայի իրադրությունը կարգավորելն անհնարին է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այստեղ իրադրությունը հավասարակշռել, նկատի ունեմ Ուկրաինան և մյուս միտումները, առանց Միացյալ Նահանգների հնարավոր չէ»,- մեջբերում է ԲելՏԱ պետական գործակալությունը Լուկաշենկոյի խոսքն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նախագահն ընդգծել է, որ դա իր հաստատ համոզմունքն է, և ինքը բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը