Շտայնմայերը Թուրքիային կոչ է արել պահպանել խոսքի ազատությունը
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան Թուրքիայից ակնկալում է հարգանք խոսքի ազատության նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ռիա Նովոստին, այսպիսով Շտայնմայերը մեկնաբանել է գերմանացի դեսպան Մարտին Էրդմանին Թուրքիայի ԱԳՆ զրույցի համար կանչելը' նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ երգիծական տեսանյութի պատճառով:
«Ես կարծում եմ, որ մենք կարող են ակնկալել գործընկեր երկրից հարգանք եվրոպական արժեքների նկատմամբ: Սա նաև վերաբերում է խոսքի ազատությանը»,-ասել է նա' հավելելով, որ տեսակետը հասցվել է թուրքական կողմին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը