Հուժկու տոռնադո է մոլեգնել Օկլահոմայի նահանգի հյուսիսում, կան տուժածներ
Աշխարհ
Հուժկու տոռնադո է մոլեգնել ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգի հյուսիսարեւելյան մասում: Ինչպես մարտի 30-ին հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները, տարերքի հարվածի հետեւանքով տուժել է առնվազն ինը մարդ, սակայն այդ թիվը կարող է աճել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեղական արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տոռնադոն վնասել է մի շարք բնակելի տներ և այլ շինություններ, սակայն ստույգ վնասը դեռ պետք է որոշել: Այս պահին Օկլահոմայի՝ տարերքից վնասված տարածաշրջաններում առանց էլեկտրաէներգիայի են մնում շուրջ վեց հազար սպառողներ:
Ինչպես նշվում է, տոռնադոն մասնակիորեն վնասներ է պատճառել նահանգի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Թալսային, որտեղ անվտանգության նպատակով իշխանությունները փակել են ավտոճանապարհների մի մասը:
Վատ եղանակը վնասներ է պատճառել նաև Օկլահոմայից հարավ-արևելք ընկած Լուիզիանայի և Միսիսիպիի նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը