Էյֆելյան աշտարակ մուտքը փակվում է գործադուլի պատճառով
Աշխարհ
Էյֆելյան աշտարակ մուտքն օրվա ընթացքում ամբողջովին կփակվի երկրում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ անցկացվող գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունը:
«Աշտարակի անձնակազմի մի մասն այսօր կմասնակցի գործադուլին: Մնացածները բավական չեն լինի այցելուների նորմալ ընդունելությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Էյֆելյան աշտարակի վրա աշխատում է շուրջ 300 մարդ:
Գործադուլի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:
Բողոքի օրվա ընթացքում երկրի քաղաքներում կկայանան շուրջ 200 ցույցեր: Այս տարի սա բողոքի արդեն չորրորդ ակցիան է սույն օրենսդրության դեմ: Արհմիությունների հետ տեքստը համաձայնեցնելու՝ կառավարության փորձերը հանգեցրել են կողմերի տարաձայնությունների սաստկացման: Բարեփոխման նախագիծը, որն առաջարկվել է Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Միրիամ Էլ Հոմրիի կողմից և նպատակամղված է գործազրկության դեմ պայքարին, զգալի քննադատություն է առաջացնում Ֆրանսիայում:
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է գործատուների հնարավորությունն՝ ավելացնելու աշխատակիցների աշխատանքային ժամանակը (շաբաթական ընդհուպ մինչև 60 ժամ) և կրճատելու գերաշխատանքի լրավճարումները: Նախագիծը նաև նախատեսում է աշխատաշուկայի զգալի ազատականացում և աշխատանքի վարձման և աշխատակիցների արձակման գործընթացի պարզեցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը