Եվրոպան Թուրքիայի հետ չի կիսվում ահաբեկիչների մասին հետախուզական տվյալներով. Էրդողան
Աշխարհ
Եվրոպան Թուրքիայի հետ չի կիսվում ահաբեկչության դեմ պայքարի հետախուզական տեղեկություններով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ նրա, Թուրքիան ամբողջովին կենտրոնացել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վրա, և Եվրոպայից նման նպատակաուղղված քաղաքականություն է պահանջում ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Սիրիայում և Իրաքում ակտիվ գործունեություն են ծավալում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները: Նրանց թվում կռվում են բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք հիմնականում այնտեղ են հասնում՝ հատելով թուրք-սիրիական սահմանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը