Սալահ Աբդեսլամը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ
Աշխարհ
2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը պատրաստ է «համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Աբդեսլամի բելգիացի փաստաբանին՝ Սվեն Մարիին:
Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկի շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Փոխհրաձգության հետևանքով 26-ամյա ֆրանսիացին վերք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ֆրանսիայում Աբդեսլամին համարում են 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը: Սվեն Մարին Բելգիայում ամենահայտնի փաստաբաններից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը