Գողական հավաքի ժամանակ Սվերդլովսկի մարզում 167 մարդ է ձերբակալվել
Աշխարհ
ՌԴ Սվերդլովսկի մարզում ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի աշխատակիցները գողական հավաքի ժամանակ ձերբակալել են 167 մարդու: Այս մասին ասված է շրջանային ՆԳՆ կայքում:
Հաղորդվում է, որ քրեական հեղինակությունները պլանավորում էին քննարկել Միջին Ուրալում ազդեցության ոլորտների բաշխման հարցերը:
«Ոստիկանությունն ու ԱԴԾ-ն մարտի 31-ի գիշերը Եկատերինբուրգում կանխել են քրեական միջավայրի առաջնորդների հանդիպման փորձը: Ոստիկանություն է տարվել 167 մարդ՝ նրանց ինքնությունը պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առգրավվել է 4 ատրճանակ, 14 դանակ, փայտե մական և ռետինե մահակ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը