Թուրքիայի կողմից ներողություն խնդրելու ակնարկ անգամ չկա. Պեսկով
Աշխարհ
Չնայած ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ, Անկարայի կողմից դեռևս նույնիսկ ներողության խնդրելու ակնարկ չի եղել՝ Սիրիայում ռուսական Սու-24-ը խոցելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս դեպքում ես չեմ պատրաստվում կռահել, թե արդյոք դա փորձ է կամ ոչ (ներողություն խնդրելու- խմբ.): Ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ միանգամայն պարզ է, որ ռուսական կողմն Անկարայից ակնկալում էր դա՝ տեղի ունեցածից հետո: Դա վերաբերում է մեր օդաչուի մահվանը, այն բանից հետո, երբ մեր ինքնաթիռը խոսցվել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից: Թեև ներողություն խնդրելու ակնարկ անգամ չի եղել, ինչի հետ կապված ևս մեկ անգամ ափսոսանք կարելի է հայտնել»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ ներողություն խնդրելու փորձի նույնիսկ «անուղղակի ակնարկներ» չեն եղել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը