Հզոր պայթյուն՝ Բաթումիում. 15 բնակարան է վնասվել
Վրաստան
Բաթումիի Կոմախիձե փողոցում ուժեղ պայթյունից վնասվել են հինգհարկանի շենքի 15 բնակարանները։ Բնակիչների խոսքով պայթյունը որոտացել է 78-ամյա տղամարդու մեկսենյականոց բնակարանում, որը առաջին հարկում է գտնվում։ Այս մասին հայտնում է "Грузия Online"-ը:
Բնակիչների կարծիքով՝ բնական գազի մատակարարման եռօրյա անջատումից հետո տղամարդը չէր փակել գազի ծորակը ու երբ գազի մատակարարումը վերականգնվել է, պայթյուն է տեղի ունեցել:
Միայնակ ապրող տարեց տղամարդը առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, տուժածին տեղափոխել են Կութաիսի։ Նրա վիճակը կայուն ծանր է։
Բաթումիի փոխքաղաքապետը հայտնել է, որ հատուկ հանձնաժողովը կորոշի, թե ինչ օգնություն է հատկացվելու տուժած բնակչությանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը