Ադրբեջանը ռազմական լարվածության է գնում տնտեսական դժվարությունները թաքցնելու նպատակով. STRATFOR 2016
Աշխարհ
Աշխարհաքաղաքական վերլուծություններ իրագործող STRATFOR հետազոտական գործակալությունը հրապարակել է 2016 թվականի երկրորդ եռամսյակում սպասվող աշխարհաքաղաքական գործընթացներում իր կանխատեսումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, STRATFOR-ի զեկույցի համաձայն Ադրբեջանը, փորձելով թաքցնել երկրի ներսում ծանր տնտեսական դրության փաստը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանային շրջաններում կգնա ռազմական լարվածության:
Այնուամենայնիվ, STRATFOR-ի համաձայն՝ հազիվ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն իրենց հեղինակավոր դաշնակիցների միջոցով ազդեցություն գործել երկու երկրների միջև ընթացող բանակցությունների վրա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը