Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ մեկնած արտասահմանյան լրագրողներին կընդգրկի «սև ցուցակում»
Աշխարհ
Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ իր տխրահռչակ «սև ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանց այդ «սև ցուցակում» ընդգրկելու մասին այսօր ադրբեջանական modern.az կայքին հայտնել է հերթական անգամ հիստերիայի մեջ հայտնված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Երեկ Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ է կատարել ռուսաստանյան ORT հեռուստաալիքի նկարահանող խումբը: Այնտեղ մեկնած բոլոր արտասահմանյան լրագրողների անունները պարզվում են: Նրանք բոլորը կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ այդ լրագրողները «պետք է հավատարմագրվեին Ադրբեջանի ԱԳՆ կողմից, ինչը չեն արել»:
Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհություն է հայտնել, որ արտասահմանյան լրագրողները Լեռնային Ղարաբաղ են մեկնել «առանց Բաքվի թույլատրության» և շարունակում են ադրբեջանական կեղծ ու խեղաթյուրված տեղեկատվությունը հերքող ու ադրբեջանական ագրեսիան բացահայտող ճշմարիտ ռեպորտաժներ հաղորդել ռազմական բախումների վայրերից:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը