LifeNews-ի լրագրողներին վտարել են Ադրբեջանից
Աշխարհ
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից։ Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք մեջբերել են Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքերը:
Նա նշել է, որ լրագրողներն Ադրբեջանի տարածքում աշխատել են «առանց հավատարմագրման»։
Նրա խոսքով՝ իրենց նյութերում «LifeNews-ը խեղաթյուրել է իրականությունը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»։
Ավելի վաղ ադրբեջանական սահմանամերձ շրջաններ այցելած LifeNews հեռուստաալիքի լրագրողն իր ռեպորտաժում հայտնել էր, որ մարդիկ վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց տները։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը