Տվերում քննարկվելու է ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի զարգացումը
Աշխարհ
ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի Համակարգող կոմիտեի՝ ապրիլի 6-ին Տվերում կայանալիք նիստում քննարկվելու են Համագործակցության օդատիեզերական պաշտպանության եւ ՀՕՊ-ի միացյալ համակարգի զարգացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունում:
«ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի Համակարգող կոմիտեի նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի մասնակիցները կքննարկեն 2015 թվականին կոմիտեի գործունեության արդյունքները, ԱՊՀ-ի մասնակից պետությունների օդատիեզերական պաշտպանության հայեցակարգի նախագիծը, 2016 թվականին ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացումը: Նաեւ ուշադրություն կդարձվի հակաօդային պաշտպանության հիմնախնդիրների հետազոտման բնագավառի առաջնային ուղղություններին եւ ՀՕՊ-ի միացյալ համակարգի համար զինվորական կադրերի պատրաստմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը