Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 8-ին
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշանակել է երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընտրությունների ամսաթիվը հայտարարելուց առաջ Մարգվելաշվիլին հանդիպում է անցկացրել հանրապետության վարչապետի, նախարարների կաբինետի անդամների, պետանվտանգության ծառայության ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
«Ցանկանում եմ հայտնել վրաց հասարակությանը, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանում նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականին և հաղթանակ բերել «Վրացական երազանք» կառավարող կոալիցիային, հաղորդել է Sputnik-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը