Պուտինը Նազարբաևի հետ քննարկել Է ԼՂ հակամարտության կարգավորումը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաևի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը և երկու երկրների համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության և դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով»,- հայտնել է մամուլի ծառայությունը:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության առանձին հարցեր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը