Օլանդը նշել է Թուրքիային դրամական օգնություն տրամադրելու պայմանները
Աշխարհ
Եվրամիության հետ այցագրերի վերացման համար Թուրքիան պետք է համապատասխանի 72 չափանիշների, իսկ 3 միլիարդ եվրո օգնություն ստանալու համար ներկայացնի փախստականների համար նախատեսված կոնկրետ ծրագրեր, որոք կստուգվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ին BILD տաբլոիդում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Թուրքիա հետ համաձայնագիրը հիմնված է շատ հստակ պայմանների վրա. Թուքիայի քաղաքացիներին (ԵՄ-ում) կարճաժամկետ այցագրերից ազատելու համար Անկարան պետք է կատարի 72 չափանիշներ: Բացի դրանից, 3 միլիարդ եվրոն Թուրքիա կուղղորդվի սոսկ այն ժամանակ, երբ կոնկրետ ծրագրեր լինեն հօգուտ փախստականների, եւ դա մենք կստուգենք»,- ասել է Օլանդը:
Նախագահի խոսքով Եվրամիության երկրները պատրաստվում են նաեւ «ուշադրությամբ հետեւել» «անօինական գաղթյալներ փոխադրողների եւ ընդհատակյա առեւտրի դեմ» Անկարայի պայքարին:
«Եվ ի վերջո, մենք երբեք չենք հրաժարվի մարդու իրավունքների, զանգվածային լրատվամիջոցների ազատության եւ փոքրամասնությունների պաշտպանության մասին խոսելուց»,- հավելել է Օլանդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը