ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» վերսկսմանը
Աշխարհ
ՆԱՏՕ-ն դեմ է Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» վերսկսմանը, պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում նրա հետ երկխոսության վերականգնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն առճակատում չի ցանկանում Ռուսաստանի հետ, մենք ձգտելու ենք այն բանին, որ խուսափենք «սառը պատերազմից» և կառուցողական համագործակցություն հաստատենք»,- ասել է նա՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով լրագրողների առջև:
Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել է դաշինքի շահագրգռությունը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության վերականգնման հարցում, որը նրա խոսքով, չի ընդհատվել, այլ միայն կասեցվել է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Ստոլտենբերգը հայտնել է, որ Խորհրդի գծով շփումների վերականգնման հարցը ներկայում ռուսական կողմի հետ քննարկման գործընթացում է:
Միևնույն ժամանակ գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը դեռևս անհանգստություն է առաջացնում դաշինքի անդամների շրջանում: Դա, ինչպես պարզաբանել է նա, բխում է այն բանից, որ Ռուսաստանը «մեծացնում է իր ռազմական հզորությունը», «սպառնում է հարևաններին», «վերաձևում է սահմանները» և փորձում է «ապակայունացնել Ուկրաինայի իրադրությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը