Սիրիայում մարդակեր ահաբեկիչ է ոչնչացվել (տեսանյութ 18+)
Աշխարհ
Սիրիական Լաթաքիա նահանգում ոչնչացվել է մարդակեր ահաբեկիչը: Այս մասին հայտնել է The Daily Mail-ը:
Երեք տար առաջ «Ջաբհաթ-ան-Նուսրայի» գրոհային Աբու Սաքքարը տխրահռչակ է դարձել այն բանից հետո, երբ կառավարական զորքի սպանված զինվորի մարմնից կտրել է լյարդը և սիրտը ու տեսախցիկի առաջ կերել է դրանք՝ ասելով. «Ալլահով եմ երդվում, մենք կուտենք ձեր սրտերը և ձեր լյարդը, դուք Ասադի զինվոր շներ եք»:
Աբու Սաքքարի շարասյունը ծուղակն էր ընկել Լաթաքիայի նահանգում և գնդակահարվել էր: Ճշգրտորեն հայտնի չէ, թե ով է ոչնչացրել իսլամիստների շարասյունը:
Աբու Սաքքարը Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցել է «Ֆարուքի բրիգադում»՝ Սիրիական ազատ բանակի (ССА) կազմում:
Հասարակության ճնշման տակ ССА-ի ղեկավարությունը խոստացել էր Սաքքարին դատարանին հանձնել, բայց նա չէր սպասել դատավարութանը և իր բրիգադի հետ անցել էր իսլամիստների կողմը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը