Զինյալները քիմիական զենք են կիրառել Հալեպում
Աշխարհ
Սիրիայի Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդի շրջանի գնդակոծման ընթացքում օգտագործվել է քիմիական զենք, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Aryen Haber-ին: Դրա հետևանքով չորս մարդ թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները վկայում են, որ կիրառվել է քլոր:
Հալեպում քրդական աշխարհազորի հետ ընդհարումների ժամանակ արգելված զենքի կիրառման պատասխանատվությունն ստանձնել է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը: Համապատասխան հրամանը, ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ տվել է բրիգադային պարագլուխներից մեկը:
Ապրիլի 6-ին հաղորդվել էր, որ Շեյխ Մակսուդ թաղամասում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հարվածներ են հասցրել ինքնապաշտպանության քրդական ջոկատներին: Գնդակոծումների հետևանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ երեխաներ, ինչպես նաև ինքնապաշտպանության քրդական ջոկատների 11 մարտիկներ:
Օդային հետախուզումից և թիրախների ստույգ կոորդինատների որոշումից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը