«Մենք Ռուսաստանի մաս չենք». Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսները պետք է մոռանան, որ նրանք ժամանակին ապրել են Ռուսաստանում և հաշտվեն հետխորհրդային հանրապետությունում գոյության հետ: Այս մասին ապրիլի 7-ին «Մինսկի ավտոմոբիլային գործարան» ԲԲԸ կատարած այցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն. փոխանցում է ИА REGNUM-ի թղթակիցը:
«Մենք արդեն 25 տարի է, ինչ անկախ պետություն ենք: Մենք Ռուսաստանի մաս չենք: Ռուսաստանն ունի իր սեփական խնդիրները»,- ասել է Լուկաշենկոն՝ անդրադառնալով Ռուսաստանում բելառուսական արտադրանքի վաճառքի խնդիրներին:
«Շատ հեշտ է նվաճել ռուսական շուկան»,- վստահ է հետխորհրդային հանրապետության ղեկավարը: Նա հանձնարարել է «ՄԱԶ» ՓԲԸ-ին մոտ ժամանակներս դա անել՝ շեշտը դնելով գնի և որակի վրա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը