Վիրջինիայի դատարանը 33 տարվա բանտարկությունից հետո ազատել է սխալմամբ դատապարտվածին
Աշխարհ
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Գերագույն դատարանը որոշել Է ազատել 60-ամյա Քիթ Ալեն Հարվարդին, որը սխալմամբ մեղավոր Է ճանաչվել բռնաբարության եւ սպանության մեջ եւ 33 տարի պատիժ կրել Է բանտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Richmond Times-Dispatch թերթին: Հրատարակության տվյալներով՝ Հարվարդը 1982 թվականին 65 տարվա բանտարկության Է դատապարտվել Նյուփորտ Նյուս քաղաքում Ջեսի Փերոնի սպանության եւ նրա կնոջ բռնաբարության համար: Ավելի վաղ Հովարդը հայտարարել Էր իր անմեղության մասին:
Վիրջինիայի նահանգի դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտը վերջերս կատարել Է կրկնական թեստ, որի արդյունքում պարզվել Է, որ հետաքննության ընթացքում գտնված ԴՆԹ-ի նմուշը պատկանում Է այլ մարդու: Դա եղել Է Հարվարդի ծառայակից Ջերի Քրոթին, որը 2006 թվականին մահացել Է Օհայոյի նահանգի բանտում: Նա դատապարտվել Էր հափշտակման, ներփափանցմամբ գողության փորձի եւ այլ մեղադրանքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)