Նոր Վրաստանը կարիք ունի երկիրը կառուցողների նոր ալիքի. Սաակաշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարություն է տարածում Վրաստանի քաղաքացիների և քաղաքական գործիչների անձնական կյանքի մասին գաղտնի տեսագրությունների հրապարակումների առիթով, հայտնում է apsny.ge-ն:
«Մինչև «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալը, Վրաստանում նման բան չի կատարվել: Չեն հրապարակվել դրվագներ մարդկանց անձնական կյանքից և դրանք օգտագործվել քաղաքական շանտաժի և հաշիվներ մաքրելու համար: Դա զարմանալի չէ, քանի որ «Վրացական երազանք» կուսակցությունը և հատկապես նրա առաջնորդ Իվանիշվիլին հենց ի սկզբանե այդ մեթոդներն են օգտագործում քաղաքական պայքարում: Տեսաահաբեկչությունը վերջին ժամանակում դարձել է նրանց ձեռագիրը»,- ասել է Սաակաշվիլին:
Ըստ նրա՝ ընտրություններում հաղթանակի դեպքում նմանատիպ սխալ չպետք է թույլ տա դեմոկրատական կուսակցությունը: Երկիրը պետք է ղեկավարվի այն մարդկանց կողմից, որոնց անցյալ գործունեության վերաբերյալ հասարակության մեջ հարցեր չկան: Հիմնական շեշտը պետք է դնել նորացման վրա: Նոր Վրաստանը կարիք ունի երկիրը կառուցողների նոր ալիքի: Քաղաքականության մեջ շատ նոր և հաջողակ մարդիկ՝ դա է երկրի հաջողության բանալին, ավելացրել է նա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը