Եթե մեզնից զենք չգնեն, կգնեն այլ երկրներից. Մեդվեդև
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է Ռուսաստանի կողմից ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական համագործակցության պահպանումը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը: Այդ մասին նա հայտնել է «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվել է այդ դերակատարությունից: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Դրանից մահացությունների թիվը չի կրճատվի, սակայն դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն այժմ կա։ Մենք հասկանում ենք, թե ինչպիսին են մեր գործընկերների պահանջները։ Այդ պատճառով ես վստահ չեմ, որ երբ այդ շուկա գան այլ երկրների ներկայացուցիչներ, իրավիճակը կմեղմանա։ Ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի ծանր կդառնա»»,- ասել է ՌԴ վարչապետը:
Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ «զենքը կարելի է և պետք է ձեռք բերել ոչ միայն՝ այն նպատակով, որ այն երբևէ օգտագործվի, այլ՝ նրա համար, որ այն զսպող գործոն դառնա»:
«Այս պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր մասնակիցները»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)