Օբաման Քադաֆիի տապալումը որպես իր ամենամեծ սխալն է խոստովանել
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որպես իր խստագույն սխալն է խոստովանել Լիբիա ներխուժումը: Նրա խոսքով՝ նա սխալվել է, հավատալով, որ երկրում ԱՄՆ-ի միջամտությունը ճիշտ քայլ է:
«Այն ժամանակ ես դա (ներխուժումը-խմբ.) ճիշտ քայլ էի համարում», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Օբամայի խոսքերը:
Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումը տեղի է ունեցել 2011 թ.-ին, ինչը երկրում ճգնաժամ է հրահրել: Եվ դա տեղի է ունեցել ոչ միայն քաղաքացիական պատերազմի արդյունքում, այլև մի քանի երկրների միջամտության պատճառով, որոնց թվում են եղել ԱՄՆ-ն, Իտալիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը