«Խազարը» շարունակում է հայտնել է ապրիլյան մարտերում ադրբեջանական կողմի կորուստը
Աշխարհ
Չնայած Ադրբեջանը հասարակությունից թաքցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլյան եռօրյա ռազմական ագրեսիայի հետևանքով կորցրած զինծառայողների պաշտոնական թիվը, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումներում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական կայքը:
Ըստ «Խազարի»՝ ոչնչացվածներից 52-ը զինվորներ են, 10-ը՝ պայմանագրային զինծառայողներ, 10-ը՝ ենթասպա, 21-ը՝ սպաներ: «Խազարին» հայտնի է դարձել ադրբեջանական կողմից 21 վիրավոր զինծառայող լինելու մասին ևս:
ԼՂՀ ՊԲ տվյալներով, ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը