Կադիրովի խնդրանքը Պուտինին
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը՝ մի քանի կարևոր նախագծերի շուրջ, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Այդ նախագծերի թվում, ինչպես նշում է պարբերականը, Չեչնիայի կառավարությանը «Չեչեննեֆտեխիմպրոմ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փոխանցումն է:
Տվյալ ընկերությանն են պատկանում Չեչնիայի տարածքում գտնվող մոտ 1.000 նավթահոր, մի քանի նավթամշակող գործարան, 4 նավթակայան ու վառելիքի հետ կապված այլ ակտիվներ։
Կադիրովի խոսքով՝ այդ ակտիվների փոխանցման վերաբերյալ որոշումը Պուտինը կայացրել է դեռևս 2015թ. դեկտեմբերին, սակայն ՌԴ կառավարությունն առ այսօր չի իրականացրել դա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը