Ահաբեկչական հարձակում՝ Ստավրոպոլի երկրամասում (տեսանյութ)
Ռուսաստան
Ստավրոպոլի երկրամասում Ներքին գործերի վարչության շենքի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:
«Այսօր երկու զինյալներ են ոչնչացվել, ովքեր փորձել են հարձակվել Նովոսելիցկի շրջանի ՆԳ շրջանային բաժանմունքի շենքի վրա: Նրանցից մեկին ոստիկանության աշխատակիցները սպանել են անցակետում, երբ նա փորձում էր ներթափանցել, երկրորդը ինքնապայթյուն է իրականացրել: Ըստ նախնական տվյալների, ոստիկանության և քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան», - հայտնել են վարչությունում:
Ավելի վաղ գործակալության աղբյուրը հաղորդել էր, որ հարձակվողները չորսն էին. նրանցից երեքn ինքնապայթյուն էին իրականացրել, իսկ չո8րորդը՝ ոչնչացվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)