Պորոշենկոն սպառնում է ցրել Գերագույն ռադան
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կցրի Գերագույն ռադան, եթե այս շաբաթվա ընթացքում չձևավորվի կոալիցիա և նախարարների նոր կաբինետ: Այս մասին հայտարարել է խորհրդարանում Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչ Ստեպան Կուբիևը, տեղեկացնում է LifeNews-ը:
«Քաղաքական ճգնաժամի կարգավորումն օրերի ու ժամերի հարց է: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ արդեն այս շաբաթ խորհրդարանի աշխատանքի արդյունքում պետք է ստանանք նոր կառավարություն, նոր կոալիցիա, որը կենտրոնացած կլինի բարեփոխումների անցկացման, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, Արժույթի միջազգային հիմնադրի հետ աշխատանքի վրա, պայքարի կոռուպցիայի դեմ, հակառակ դեպքում խորհրդարանը կցրվի»,- հայտարարել է Կուբիևը:
Նրա խոսքով՝ Պորոշենկոն պնդում է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ՝ կապված ապակենտրոնացման հետ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը