Նիդեռլանդները ԵՄ-ում բանակցություններ է սկսում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի փոփոխման շուրջ
Աշխարհ
Նիդեռլանդների կառավարությունը Եվրոպայի երկրների հետ անհապաղ բանակցություններ է սկսում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրում փոփոխություններ մտցնելու շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում կայացած բանավեճերի արդյունքներով համապատասխան կարգադրությունն արել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:
Քննարկման հիմնական թեման դարձել են հանրաքվեի արդյունքները, որոնք վկայում են, որ ընտրողների ավելի քան 60 տոկոսը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ասոցացման դեմ:
Ռյուտեի խոսքով՝ Հոլանդիայի իշխանությունները մտադիր են համաձայնագիրը քննարկել Եվրամիությունում և «դրա մեջ փոփոխություններ կատարել նրանց ցանկություններին համապատասխան, ովքեր դեմ են քվեարկել», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը