Ստամբուլում ձերբակալված ռուսաստանցիներից մեկը ՌԴ-ի կողմից որպես «քիլեր Վալիդոլ» է փնտրվում
Աշխարհ
Ստամբուլում ձերբակալված ռուսաստանցիներից մեկը, ըստ ԶԼՄ-ների, քրեական հեղինակություն է, ով ՌԴ-ում փնտրվում է մի շարք պատվիրված սպանությունների համար: Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, Սմիրնով ազգանվան տակ թաքնվում էր Վալիդ Լուրահմաևը՝ «Վալիդոլ» մականունով:
«Մենք օպերատիվ տվյալներ ենք ունեցել այն առնչությամբ, որ «Վալիդոլ»-ը հայտնվել է Թուրքիայում, սակայն տեղական իշխանությունները հետևողականորեն հրաժարվում էին համագործակցել մեզ հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ Լուրահմաևի խմբավորման զոհերից մեկը գործարար Միխայիլ Օզիրնին է, ով սպանվել է Թուրքիայի տարածքում», - մեջբերում է պարբերականը զրուցակցի խոսքերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում ձերբակալվել են ռուսաստանցի Յուրի Անիսիմովը և Ալեքսանդր Սմիրնովը: Ըստ տեղական իրավապահ մարմինների, նրանք ներգրավված են Էդիլգերիևի սպանության մեջ:
Ինչպես նախկինում հաղորդել էր Թուրքիայում ՌԴ գլխավոր հյուպատոսը, կալանավորված անձինք չեն ճանաչում իրենց մեղքը: Միջադեպի հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը