Այն մարդիկ, ովքեր փորձել են Ռուսաստանը ներքաշել «պանամական սկանդալի» մեջ, վրիպել են. Պուտին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «պանամական փաստաթղթերի» հեղինակներին զրպարտության մեղադրանք ներկայացնելը դժվար է, որովհետև դրանց մեջ կոնկրետություն չկա։ Այդ մասին նա ասել է ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հնչած հարցին ի պատասխան։
«Այն մարդիկ, ովքեր փորձել են Ռուսաստանը ներքաշել պանամական սկանդալի մեջ, վրիպել են»,- ասել է Պուտինը:
Իսկ ինչպես են այդ նյութերը հայտնվել ԶԼՄ-ներում՝ հռետորական հարց է հղել Պուտինը՝ նշելով, որ առաջիններից գրել է Süddeutsche Zeitung–ը, որը պատկանում է Goldman Sachs-ի մեջ մտնող հոլդինգի, ինչն էլ վկայում է արևմտյան ուժերի հետաքրքրվածության մասին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը