Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» ընդդիմության է անցնում Ուկրաինայի նոր կառավարության նկատմամբ
Աշխարհ
Գերագույն ռադայում «Բատկիվշչինա» խմբակցությունն ընդդիմության է անցնում Ուկրաինայի նոր կառավարության նկատմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռադայում հայտարարել է կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:
«Ինչո՞ւ քվեարկության չեք դրել «Սվոբոդայի» որոշումը Արսենի Յացենյուկի պաշտոնաթողության մասին, այլ արել եք այն, ինչը հակասում է Սահմանադրությանը և օրենքին՝ փաթեթային քվեարկություն: Դա նշանակում է, որ վստահության չկա: Տեղերով փոխվում են աթոռները, այլ ոչ թե մարդիկ: Ուստի «Բատկիվշչինան» անցնում է եվրոպական ժողովրդավարական ընդդիմության»,- ասել է Տիմոշենկոն:
Այսուհետև, նրա խոսքով՝ խմբակցությունն ընդդիմության մեջ կլինի «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» և «Ժողովրդական ճակատի» կոալիցիայի նկատմամբ: «Սա Ռադայում առաջին անգամ է, երբ մեզ մոտ դեմոկրատական ուժերը կլինեն թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության մեջ»,- ընդգծել է Տիմոշենկոն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը