ԱՄՆ-ն տախտակամածային օդանավեր կուղարկի Թուրքիա
Աշխարհ
Միացյալ նահանգների ծովային հետևակի կորպուսը Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Ինջիրլիք ավիաբազայում կտեղակայի EA-6B Prowler տեսակի մի քանի տախտակամածային օդանավեր, հայտնում է Sputnik–ը՝ վկայակոչելով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հայտարարությունը:
«Prowler-ն ապահովելու է կոալիցիայի օդանավերի ու ցամաքային զորքերի հովանոցային պաշտպանությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, որսալու է ռադիոկապն ու հակառակորդին զրկելու կապի հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ օդանավերը տեղակայվելու են Թուրքիայի ամերիկյան ՌՕՈւ բազայում այս տարվա սեպտեմբերին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը