Պուտինի խոսքերի համար Պեսկովը ներողություն է խնդրել
Աշխարհ
Կրեմլը ներողություն է խնդրել գերմանական Süddeutsche Zeitung թերթից, որի սեփականատեր էր Պուտինն անվանել ամերիկյան Goldman Sachs բանկին: Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահը ապատեղեկացվել էր, և դա նաև իր սեփական սխալն է անվանել։ Այս մասին հայտնում է newsru.com կայքը:
Նախօրեին ՌԴ քաղաքացիների հետ ամենամյա «Ուղիղ կապի» ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հոլդինգը, որի մեջ մտնում է թերթը, պատկանում է Goldman Sachs-ին։
«Դա հավանաբար մեր սխալն է, հավանաբար իմ սխալը, նրանց, ովքեր դրա վերաբերյալ թղթեր են պատրաստել։ Այնտեղ իսկապես սխալ տեղեկատվություն է եղել, որը չենք ստուգել և ներկայացրել ենք նախագահին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Նախօրեին Պուտինը, մեկնաբանելով «պանամական թղթերը», հայտարարել էր. «Այն առաջինը որտե՞ղ է հայտնվել՝ Süddeutsche Zeitung-ում»,-ասել է Պուտինը՝ շարունակելով, որ թերթը «մտնում է մեդիա հոլդինգի մեջ, իսկ այդ մեդիա հոլդինգը պատկանում է ամերիկյան ֆինանսական Goldman Sachs կորպորացիային, այսինքն՝ ամեն ինչի հետևում պատվիրատուների ականջներն են երևում»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը