Թուրք գեներալի անիրականանալի երազանքը
Աշխարհ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը հայտարարել է, որ իր ամենամեծ երազանքը հանդիսանում է Ադրբեջանն ու Թուրքիան տեսնել միասնական պետության մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, այս մասին թուրք գեներալը հայտարարել է Էրզրումի (Կարին) համալսարանում ունեցած ելույթում:
Նա անհամաձայնություն է հայտնել «Մեկ ազգ, երկու պետություն» հորջորջմանը եւ այժմ «Մեկ ազգ, մեկ պետություն» է ուզում:
«Իմ գլխավոր երազանքը Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական պետություն տեսնելն է», -ասել է Բաշբուղը:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ նախկին պետը միաժամանակ խոստովանել է, որ իր երազանքն անիրականանալի է:
«Սակայն, ցավոք, դա հնարավոր չէ: Թույլ չեն տա: Բայց ցանկալի է ունենալ նման պայմաններ», -հավելել է նա:
Իլքեր Բաշբուղը իշխանությունը հեղաշրջելու փորձի մեղադրանքով «Էրգենեկոն» դատական գործի շրջանակում Թուրքիայի ԶՈւ տասից ավելի գեներալների հետ ազատազրկման էր ենթարկվել 2012-2014 թվականներին, իսկ հետո ազատ արձակվել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը