Պուտինը 2015 թվականին վաստակել է 8.9 մլն ռուբլի
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին վաստակել է 8.891 մլն ռուբլի, մինչդեռ մեկ տարի առաջ պետության ղեկավարի եկամուտը կազմել է 7.654 մլն ռուբլի։ Այս մասին ասված է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարագրում, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
2013 թվականին պետության ղեկավարի եկամուտը կազմել է 3.6 մլն ռուբլի։ Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անցած տարի նախագահի եկամտի կրկնակի մեծացումը բացատրել էր աշխատավարձի չափի ավելացմամբ։ Սակայն 2015 թվականին Պուտինը որոշում էր ընդունել իր աշխատավարձը 10 տոկոսով կրճատելու մասին։
Շարժական գույքի շարքում նշվում են ԳԱԶ Մ-21, ԳԱԶ Մ-21-Ռ, «Նիվա» մեքենաները և «Սկիֆ» ավտոմոբիլային կցասայլը:
Համաձայն փաստաթղթի՝ պետության ղեկավարն ունի 1500 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան և ավտոտնակ։ Նախագահի օգտագործման ներքո է գտնվում մոտ 154 քառակուսի մետր մակերեսով բնակարան և ավտոտնակային տարածք։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը