Ռոուհանին հրաժարվել է մասնակցել ԻՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին
Աշխարհ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Իրանի պատվիրակության այլ անդամների հետ ձեռնպահ է մնացել մասնակցել Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթնաժողովի եզրափակիչ նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին հաղորդում է Mehr News գործակալությունը:
Որոշումն ընդունվել է ի պատասխան հակաիրանական հայտարարությունների, որոնք տեղ են գտել գագաթնաժողովի հռչակագրի վերջնական տարբերակում' Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Իրանի արտգործնախարար Զարիֆը հրապարակայնորեն հանդես է եկել Սաուդյան Արաբիայի հակաիրանական փորձերի դեմ: Նրա խոսքով' նմանատիպ հայտարարությունները հակասում են իսլամական միասնական ոգուն և արվել են սիոնիստական ռեժիմի հետաքրքրությունների շրջանակում: Զարիֆը տեղեկացրել է, որ նման ոչ կառուցողական գործողությունները կունենան համապատասխան հետևանքներ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը