Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է շարունակել. Կվիրիկաշվիլի
Աշխարհ
«Օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը մնում է նախկինի նման, սակայն Ռուսաստանի հետ երկխոսությունը անհրաժեշտ է շարունակել: Այդ մասին վրացական հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին»-, տեղեկացնում է Georgia Online-ը:
«Մենք չպետք է որևէ փոխզիջման գնանք մեր երկրի ինքնիշխան իրավունքի հանդեպ, սակայն խելամիտ չէ խնդրի լուծման վերաբերյալ Ռուսաստանի հետ չխոսելը։ Մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ։ Մենք ունենք ժնևյան միջազգային ձևաչափ՝ միջազգային ինստիտուտների ու գործընկեր երկրների մասնակցությամբ։ Երկխոսության տեսանկյունից մենք չունենք այդ ձևաչափի փոփոխման համար պայմաններ»,- ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում