ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

«Միդիա-Շանգալ»-ի ղեկավարը ուրախ է Իրաքի եզդիների ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար

Աշխարհ

Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանն իր ուրախությունն է հայտնել Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի կառուցման կապակցությամբ։ Ամո Շարոյանն «Արմենպրես»-ին հղած հաղորդագրությունում նշել է. «2016թ. ապրիլի 21-ը մեր հայաստանաբնակ, ինչու չէ՝ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական իրադարձություն է: Պատմական է, որովհետև աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք Երևան քաղաքում մեր Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով' կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:

Ստեղծագորության հիմնական մոտիվը «Մոր» կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմնավորում է մեր ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մորը մանկան հետ լուսնի թիկունքում թաքնվող արեգակի, եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշի ֆոնի վրա, որտեղ լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին:

Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է: Այն ամրագրում է մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան' Շանգալ: Արևի ներքևի մասում պատկերված է ճառագայթների մի փունջ՝ հիշեցնելով եզդիների «Լալշա Նուրանի» սրբատեղին, որը մենք՝ եզդիներս, Աստծո դրախտ ենք համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու և արարելու անսասանության մասին: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, այն ևս մեկ անգամ բարձրաձայնում է Օսմանյան կայսրությունում իրակա նացված մեր ժողովուրդների ցեղասպանության մասին և խնդիր է դնելու, որ Թուրքիան, ինչքան էլ ուրանա կատարած ոճրագործությունը, միևնույն է, արդարությունը կհաղթի և ամբողջ աշխարհը, ինչպես նաև Թուրքիան կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունները:

Իրաքի եզդիաբնակ նահանգում 2014թ. օգոստոս ամսից մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ոճրագործության: ԻՊ-ի հրեշներն եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ էր…

2014թ. օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման ասաց, որ պետք է կանխել Իրաքի ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը: ՄԱԿ-ն ԻՊ ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց և նրանց ոճրագործությունը եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն, նաև կոչ արեց Հաագայի միջազգային քրեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաև, որ իսլամիստների վերաբերմունքը եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գիտակցված ցանկության:

Եզդիների ցեղասպանությունը ցնցեց Հայաստան աշխարհը: Հայ ժողովուրդը ձևավորեց «Օգնիր եզդիներին» համահայսատանյան խմբեր: ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Հայաստանի դիվանագիտական կորպուսն ամբողջ աշխարհում պայքարեց եզդիների ցեղասպանությունը կանգնեցնելու և եզդի փախստականներին օգնելու համար:

Ինչ վերաբերվում է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանն, ապա մենք մեր բախտը հավերժորեն կապել ենք հայ ժողովրդի հետ: Մեր երկու ժողովուրդների հազվադեպ անաղարտ և անշահախնդիր հարաբերությունները պետք է պահենք աչքի լույսի պես: Եզդիները սրբությամբ պահել ու պահպանել են և մեր օրերն են հասցրել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը: Աշխարհը' մենք, այսքան դաժանություն, ցավ անպատժելիություն, բռնություն չպետք է տեսնեինք: Այս դաժանությունը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առջև, յուրաքանչյուրի խղճի առջև: Աշխարհն անտարբեր էր նու յնիսկ եզդի կանանց ու երեխաների ստրկավաճառության ընթացքում: Չէին տեսնում Միջերկրական ծովում խեղդվող եզդի երեխաներին: ԻՊ-ի դաժանությունները միայն դաժանություն չեն, մարդկության ամբողջական կորուստ են: Դաժան պատմությունը վկայում է, որ 2014թ. օգոստոսին թշնամին ուզեց մեկ ամբողջ ժողովուրդ կոտորել: 2016թ. ապրիլի 2-ը կարծես թե այս ամենի շարունակությունն էր նույն ձեռագրով, նույն ոճով և նույն ոգով: Բարեբախտաբար, նրանց առջև վահանի նման կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի հիմք դրած զինակից եղբայրությունը: Այս հուշարձանն ոգեկոչում է նաև մեր Արց ախի զոհված զիվորների հիշատակը:

Այսքանից հետո պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը, ինչպես ասում է մեր նախագահ Ս.Սարգսյանը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել:

Ոգեկոչում եմ մեր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարվում եմ նրանց հիշատակի առջև»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված