8 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայից ինքնաթիռ է ժամանել Թեհրան
Աշխարհ
Ֆրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր է դարձել Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իրանի և Ֆրանսիայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2008 թվականին՝ Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների սահմանումից հետո:
Ութ տարի անց առաջին չվերթով Թեհրան են մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ալեն Վիդալին և 15 ֆրանսիացի գործարարներ:
Ավիահաղորդակցության վերականգնումն ավելի վաղ վեճեր է հարուցել Ֆրանսիայում, քանի որ Air France-ն ինքնաթիռների ուղեկցորդուհիներին հորդորել է Իրանում գլխաշորվ ծածկել մազերն ու գլուխը՝ տեղական օրենքներին համապատասխան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում