Պուտինը և Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորումը և Սավչենկոյի ճակատագիրը
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաև Կիևի դատարանի կողմից դատապարտված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի ճակատագիրը: Այս մասին, ին չպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին, հայտնել է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահները պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կապահովվի Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ Սավչենկոյին այցելելու հնարավորությունը»,- ասել է նա:
Զրույցի ընթացքում նաև քննարկվել են Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրության կարգավորումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում