ԻԼԻՊ-ն ահաբեկչություններ է ծրագրում Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ափերին. Bild
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է հարձակումներ Եվրոպայի հարավի առողջարանային վայրերում։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ հղում անելով Գերմանիայի հատուկծառայությունների ունեցած տեղեկությանը, որը ստացվել է իտալացի գործընկերներից։
Համաձայն այդ տվյալների՝ ծայրահեղականները կարող են հարձակումներ իրականացնել առափնյա առևտրականների տեսքով կամ պայթուցիկ սարքեր տեղադրել պառկելատեղերի արանքում։ Ահաբեկչությունների հնարավոր վայրեր են համարվում Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիայի հարավը։
«Միանգամայն հնարավոր է, որ ԻԼԻՊ-ը պատրաստվում է անցնել ահաբեկչության նոր մակարդակի,- ասել է պարբերականի աղբյուրը:- Առողջարանային վայրերի լողափերը հազիվ թե հնարավոր լինի պաշտպանել»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում