ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել
Աշխարհ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ռումինացի խորհրդարանական Ցեզար Ֆլորին Պրեդան այս պաշտոնում կփոխարինի իսպանացի խորհրդարանական Ագուստին Կոնդեին:
Պրեդան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է:
ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով մյուս համազեկուցողը ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննակն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին