Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի
Աշխարհ
Առնվազն 28 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Պաժվակ» գործակալությունը: Նրա տվյալներով՝ տուժել է 327 մարդ:
Աֆղանստանի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկիի խոսքով՝ հօդս է ցնդել ականապատված ավտոմեքենան, որը կառավարում էր մահապարտ-ահաբեկիչը: Միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի կենտրոնում, շրջան, որտեղ տեղավորված են Անվտանգության ազգային վարչության կենտրոնակայանը, պաշտպանության նախարարության շենքը և ԱՄՆ-ի դեսպանատունը: Պայթյունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում է նախագահական պալատը:
«Թալիբան» շարժման զինյալներն ստանձնել են ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Ապրիլի 11-ին թալիբները հայտարարել էին անվտանգության ուժերի դիրքերի վրա հարձակում սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը